Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ առաջիկա հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ին կայանալիք հանդիպումը նախնական կլինի։ Այսպես է մեկնաբանել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Սպիտակ տան կողմից հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Սա ավելի շուտ նախնական հանդիպում կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել «եռակողմ ձևաչափով», ինչը նշանակում է, որ դրան կմասնակցի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ինքը «մտադիր է կազմակերպել» նման բանակցություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)