ԱՄՆ պաշտոնյաները շտապում են նախապատրաստել Պուտին-Թրամփ գագաթնաժողովը․ CNN
Աշխարհ
Ամերիկացի պաշտոնյաները արագորեն աշխատում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի մանրամասների վրա , հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ պաշտոնյաները շտապում են վերջնականապես պարզել մանրամասները նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում ուրբաթ օրը կայանալիք գագաթնաժողովից առաջ, քանի որ թե՛ լոգիստիկ, թե՛ աշխարհաքաղաքական հարցերը դեռևս չլուծված են մնում կարևոր հանդիպումից չորս օր առաջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, այս պահին բանակցությունների կոնկրետ վայրը դեռևս համաձայնեցված չէ, և չկա որևէ համաձայնություն այն մասին, թե որ հյուրանոցում կտեղավորվեն ռուսական և ամերիկյան պատվիրակությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)