Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքում Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր գագաթնաժողովից հետո նախատեսված «երկրորդ հանդիպման» ընթացքում։
«Երկրորդ հանդիպումը շատ-շատ կարևոր կլինի, քանի որ հուսով եմ՝ այնտեղ նրանք կհամաձայնության կգան։ Ես չեմ ուզում ասել՝ «բաժանեք տարածքները», բայց որոշ չափով դա ճիշտ արտահայտությունն է։ Կքննարկվի սահմանների, հողերի և այլնի մասին», - ասել է Թրամփը Fox News Radio-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո մտադիր է կապ հաստատել Վլադիմիր Զելենսկու հետ՝ երկրորդ հանդիպման կազմակերպման հարցը քննարկելու համար։ Արդեն քննարկվում են երեք հնարավոր վայրեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)