Չինաստանը ողջունում է Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպումը
Աշխարհ
Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում ։ Այսպես է մեկնաբանել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
«Մենք ուրախ ենք նշել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի պահպանումը, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների բարելավումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացի առաջխաղացումը», - ասաց դիվանագետը։
Լին Ցզյանը շեշտեց, որ Չինաստանը աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)