Չինաստանը կստեղծի աշխարհի ամենամեծ նավաշինական ընկերությունը․ WSJ
Աշխարհ
Այս շաբաթ Չինաստանն ավարտում է երկու պետական նավաշինական ընկերությունների՝ China State Shipbuilding (CSSC) և China Shipbuilding Industry-ի միավորումը մեկ ընկերության մեջ, որը կդառնա աշխարհի ամենամեծը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ) :
Նրա մասնաբաժինը համաշխարհային նավաշինության շուկայում կկազմի 17 տոկոս, իսկ ընդհանուր եկամուտը՝ 18 միլիարդ դոլար։ Ներկայումս ստեղծվող ընկերության պորտֆելը ներառում է 530 նավ, որոնց ընդհանուր deadweight-ը (օգտակար բեռի քաշը) հավասար է 54 միլիոն տոննայի։
Անցյալում ընկերություններն արդեն մեկ միասնական միավոր էին, սակայն 1999 թվականին մրցակցության նպատակով Չինաստանի կառավարությունը կառուցվածքը բաժանեց երկու մասի։ Պեկինը որոշեց գնալ հակառակ ուղղությամբ՝ կապված ռազմական արտադրության հետ կապված ոլորտներում պետական ընկերությունների համախմբման ընթացքի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)