ԱՄԷ-ն դատապարտում է Նեթանյահուի «Մեծ Իսրայելի» մասին հայտարարությունները
Աշխարհ
ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները «Մեծ Իսրայելի» տեսլականի վերաբերյալ, հաղորդում է WAM ԱՄԷ լրատվական գործակալությունը։
Նեթանյահուն նախկինում ասել էր, որ ինքը «պատմական և հոգևոր առաքելության մեջ է» և հուզականորեն կապված է «Մեծ Իսրայելի» տեսլականի հետ։ Այսպես կոչված «Մեծ Իսրայել» հայեցակարգը նախատեսում է երկրի տարածքի ընդլայնում՝ հարևան պետությունների, ինչպիսիք են Սիրիան, Հորդանանը, Լիբանանը և Եգիպտոսը, մասերի ներառմամբ , ինչպես նաև բոլոր պաղեստինյան հողերի՝ Գազայի հատվածի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի անեքսիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)