Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 

Դիանա Գասպարյանի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանին, որպես խափանման միջոց՝ կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չհերքեցին լուրը, սակայն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ 

Խոսքը վերաբերում է այն նույն գործին, որով մեղադրյալի կարգավիճակ ունեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը։ Քրեական վարույթով անցնող կանայք ստորագրություն են տվել իրավապահներին՝ երկրից չբացակայելու մասին։ Հիշեցնենք․ Դիանա Գասպարյանն ու նրա ՔՊ-ական թիմը կազմակերպել են Վաղարշապատի հողամասերի վաճառք՝ համայնքապետի ընտանիքի անդամներին՝ Էջմիածնում առանձնատների բիզնես սկսելու համար։ Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Այժմ այդ հողամասերի վրա կառուցված են Գասպարյանի ընտանիքին պատկանող բիզնես նշանակության տներ։

Փաստացի այս գործարքին, կամա թե ակամա, մասնակից են դարձել նաեւ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամները։ Ավագանու անդամ մեկ-երկու հոգուց փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք հարցաքննվել են վարույթի շրջանակում կամ՝ ի՞նչ կարծիք ունեն այն մասին, որ Գասպարյանն իր ընտանիքի հետ օգտագործել է պաշտոնեական լիազորությունները եւ ՔՊ-ականների մանդատները՝ համայնքի հողը պետությունից «խլելու» համար։ 
Վաղարշապատի փոխքաղաքապետ Մհեր Մկրտչյանը, մեղմ ասած, ահաբեկվեց մեր զանգից․ երբ լսեց հարցի բովանդակությունը, սկսեց կակազել։ «Զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, ինձ խանգարում եք»,- պատասխանեց եւ անջատեց հեռախոսը։ 

Ավագանու անդամ Գեւորգ Ղազարյանը ցայտնոտի մեջ հայտնվեց, սկզբում ասաց՝ իրավաբան չէ, որ նման հարցերի պատասխանի, ու անջատեց հեռախոսը։ Մեկ անգամ էլ փորձեցինք պատասխաններ լսել Ղազարյանից։ Ասաց, որ այդ վարույթի շրջանակում չի հարցաքննվել, ըստ նրա՝ ինչո՞ւ պետք է ինքն էլ այս գործի մեջ լինի, ինքը շա՞տ գիտեր, թե հողերն ում են վաճառում, մտածել է՝ համայնքին օգուտ են տալիս՝ համաձայնել է, թե հետո ինչ է եղել՝ ցանկություն չունի այդ մասին խոսելու։

«Հողի վաճառքի մասին օրակարգ է եկել, ավագանին կարա՞ իմանա, թե ով է առնելու էդ հողը։ Հազար մարդ կարա մասնակից դառնա էդ աճուրդին։ Մենք տեղյակ էինք, որ հողը պետք է օտարվի, բայց քանի մարդ կարա էդ աճուրդին մասնակցի, դա ավագանին կարա՞ իմանա»,- զարմացած կրկնում էր Ղազարյանը։ Եվ լինելով ՔՊ-ական, շեշտում էր՝ պատասխանատու չէ այլ ՔՊ-ականների քայլերի համար․ «Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ քայլերի համար, ամեն մարդ էլ թող պատասխան տա իր արածների համար։ Ես իրավաբան ու իրավագետ չեմ, հազար մարդու կարան հազար բան ասեն, չեղած բանն էլ մարդուն կպցնեն, էս ասածս էլ որեւէ մեկին պաշտպանելու համար չի»։
Ուզում եք ասել՝ Դիանա Գասպարյանն անմե՞ղ է։ Արագ ասաց՝ ոչ՛․ «Դուք իմ ասածը ուզում եք կապել ինչ-որ մեկի հետ, չէ, մի կապեք։ Ես կարող եմ պատասխան տալ իմ գործողությունների համար»։ Դիտարկմանը, թե նաեւ իր գործողություններից է բխել հողերի հետ կապված սկանդալը, ասաց․ «Եթե կա վաճառքի գույք, որը համայնքին կբերի եկամուտ, մեր գործը կողմ կամ դեմ քվեարկելն է»։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանին հիշյալ հողը վաճառելու համար արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ աճուրդի միակ մասնակիցը եղել էր Դիանա Գասպարյանի ամուսնու հոր՝ Աշոտ Միրզոյանի աշխատողը՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը։

Վաղարշապատում տեղի ունեցած հողերի վաճառքի պատմությունը պարզ օրինակ է, թե ինչպես է իշխանությունն ազդում իրավական գործընթացների վրա։ ՔՊ-ական նախկին քաղաքապետը եւ նրա ընտանիքի անդամները, ավագանու որոշումների միջոցով, համայնքային հողերն օտարել են հենց իրենց շահերի համար՝ կառուցելով բիզնես նշանակության տներ։ Աճուրդը, ըստ էության, եղել է ձեւական․ միակ մասնակիցը եղել է նրանց ընտանիքին մոտ կանգնած անձը։ Ավագանու անդամների արձագանքները՝ խուսափողական, անորոշ եւ պատասխանատվություն չընդունող, ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական թիմային շահը հաճախ գերակայում է հանրայինին։

Սկանդալային այս գործը երկար ժամանակ մնաց «սառեցված», քանի դեռ Գասպարյանը Վաղարշապատի քաղաքապետն էր, պաշտոնից հեռանալուց հետո միայն հարուցվեց: Սա ակնհայտորեն խոսում է քաղաքական հովանավորության մասին։ Փաստացի, ՔՊ-ականների նկատմամբ կա՛մ քրեական գործեր չեն հարուցվում, կա՛մ դրանց քննությունը տարիներով ձգվում է, մեղադրյալներն ազատվում են գրավի դիմաց կամ երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Իսկ շատ ավելի նվազ ծանրության մեղադրանքներով, երբեմն անգամ զուտ քննադատական խոսքի համար, ընդդիմադիրներին կալանավորում են եւ ամիսներով պահում կալանավայրում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Ամենադիտված