Գերմանիայում Թրամփին խորհուրդ են տվել Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ բացառել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը
Աշխարհ
«Սարա Վագենկնեխտի Բանականության և արդարության միություն» կուսակցության առաջնորդ Սարա Վագենկնեխտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է բացառի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է «Ռայնիշե Փոստ» թերթը։
«ԱՄՆ-ն պետք է բացառի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Ալյասկայում։ Այս հակամարտության կարգավորումը կլինի բանակցությունների իրական առաջարկ։ Հավանաբար, խաղաղություն չի լինի, քանի դեռ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը մնում են օրակարգում», - ասել է Վագենկնեխտը։
Նրա խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկին և նրա եվրոպացի դաշնակիցները նույնպես պետք է բացառեն ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը։ «Սա ցույց կտա, որ նրանք ձգտում են խաղաղության»,-կարծում է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)