Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակի կապակցությամբ՝ հիշելով հյուսիսկորեացիների մասնակցությունը Կուրսկի շրջանը ուկրաինացի զինվորներից ազատագրելուն: Շնորհավորանքի տեքստը տրամադրել է RT-ն։
Ռուսաստանի նախագահը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխօգնության կապերը անվանել է ամուր և հուսալի։
«Սա լիովին հաստատեց կորեացի զինծառայողների հերոսական մասնակցությունը Կուրսկի շրջանի տարածքը ուկրաինացի զավթիչներից ազատագրելուն», - նշել է Պուտինը։
Նա հավելել է, որ ռուսները հավերժ կհիշեն հյուսիսկորեացի զինվորականների նվիրվածությունը և նրանց քաջությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն