Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Անքորիջում կմեկնարկի ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ Այս տեղեկատվությունը տրամադրում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ժամանակացույցում նաև նշվում է, որ Մոսկվայի ժամանակով՝ ժամը 17:45-ին (Երևանի ժամանակով՝ 18:45-ին) Թրամփը Սպիտակ տնից կմեկնի Ալյասկայի Անքորիջ քաղաք։
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա Ալյասկայում՝ օգոստոսի 15-ին։
Նախատեսվում է, որ միջոցառման ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության հարցեր։ Սակայն հանդիպման առանցքային թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
Նախագահները, ինչպես սպասվում է, կսկսեն առանձին բանակցություններ, ապա կշարունակեն 5-5 ձևաչափով։ Հիմնական թեմաները կլինեն ուկրաինական հակամարտության կարգավորումը, տնտեսական համագործակցությունը և ռազմավարական կայունությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ