Զելենսկին գաղտնի է պահել Ռուսաստանի առաջարկը․ NYT
Աշխարհ
Ուկրաինան փորձել է գաղտնի պահել հրադադարի դիմաց Կիևի կողմից տարածքային զիջումների մասին Ռուսաստանի առաջարկը՝ վախենալով ուկրաինացիների արձագանքից, գրում է The New York Times-ը:
Թերթը, վկայակոչելով Կիևում տեղակայված եվրոպացի դիվանագետին և ուկրաինացի պաշտոնյային, հայտնել է, որ այս առաջարկի մասին ամերիկյան կողմը տեղեկացրել է Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներին օգոստոսի 6-ին Ուիթկոֆի և Պուտինի հանդիպումից հետո կայացած զրույցի ընթացքում:
Պարբերականը նշում է՝ դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձ է ձայնագրել տելեգրամյան ալիքում՝ չհիշատակելով Մոսկվայի առաջարկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)