ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը․ Անիտա Հիփեր
Հայաստան
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի ու Բրյուսելի միջև։ Այս մասին Report–ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։
«Առաքելության մանդատն է հետևել և հաշվետվություն ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)