Տոկաևը վստահեցրել է, որ Ղազախստանում այլևս ընտանեկան-կլանային համակարգ չկա
Աշխարհ
Ղազախստանում իշխանության գլխին այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետական ծառայությունում հաստատվում է մերիտոկրատիայի սկզբունքը։ Իշխանության մեջ այլևս ընտանեկան-կլանային համակարգ չկա։ Պաշտոններում նշանակելիս՝ առաջին հերթին հաշվի են առնվում գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը», - ասել է նա ուսուցիչների համաժողովում։
Նրա խոսքով՝ Ղազախստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների արդյունքում «օրենքի և կարգուկանոնի նկատմամբ հարգանքը դառնում է անսասան սկզբունք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)