Ալյասկայում գտնվող Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների անդամներին տեղավորել են ուսանողական հանրակացարանում
Աշխարհ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակության անդամներից մի քանիսին, որոնք Անքորիջ էին ժամանել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովի համար, հյուրանոցային տարածքի պակասի պատճառով՝ տեղավորել են Ալյասկայի Անքորիջի համալսարանի հանրակացարանում, հաղորդում է Alaska News Source պորտալը։
«Մեր հիմնական նպատակն է ապահովել համալսարանի տարածքում գտնվող բոլորի անվտանգությունը, անկախ նրանից՝ նրանք Միացյալ Նահանգներից են, Ռուսաստանից, թե այլ տեղից, որպեսզի նրանք կարողանան կատարել այն առաքելությունը, որի համար եկել են, և անվտանգ վերադառնալ տուն», - լրագրողներին ասել են համալսարանից։
Համալսարանից նաև նշել են, որ անվտանգությունը սերտորեն համագործակցում է դաշնային և տեղական իրավապահ մարմինների հետ՝ կարգուկանոնը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)