Որքան կգոյատևի Ուկրաինան՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան կկարողանա շարունակել ռազմական գործողությունները 3-6 ամիս՝ առանց արևմտյան երկրների ֆինանսական օգնության։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Կիևը կշարունակի ակտիվ ռազմական գործողությունները, քանի դեռ մատակարարվում է զենք, տեղեկատվություն, հետախուզություն և ֆինանսներ։ Քանի դեռ նրանք ունեն ռեսուրսներ, պատերազմը կշարունակվի։ Ամեն ինչ մեծապես կախված է Արևմուտքի դիրքորոշումից։ Եթե ֆինանսավորումը շարունակվի, պատերազմը կշարունակվի։ Եթե ֆինանսավորումը դադարեցվի, Կիևը կունենա բավարար միջոցներ, կոպիտ ասած՝ 3-6 ամիս», - ասել է Միրոշնիկը։
Նա նշել է, որ Արևմուտքը ակտիվորեն օգնում է Ուկրաինային զենքով, և Կիևն ունի բավարար մարդկային ռեսուրսներ ռազմական գործողությունները ներկայիս մակարդակով շարունակելու համար։ Դեսպանն ասել է՝ պատրանքներ չկան, որ «ճակատը վաղը կփլուզվի»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)