Ճապոնիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել զղջալ
Աշխարհ
Ճապոնացիները պետք է «իրենց սրտում դրոշմեն պատերազմի զղջումն ու դառը դասերը», որպեսզի երկիրն այլևս չկրկնի այդ սխալները: Նման կոչով է հանդես եկել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան, հայտնում է NHK-ն։
«Այդ պատերազմի ավարտից անցել է 80 տարի։ Սեփական փորձով պատերազմ չիմացող սերունդներն այժմ ճնշող մեծամասնություն են կազմում։ Մենք երբեք չպետք է կրկնենք պատերազմի սարսափները։ Մենք այլևս երբեք չպետք է սխալ ճանապարհ ընտրենք: Մենք պետք է մեր սրտերում խորապես դրոշմենք այդ պատերազմի զղջումն ու դառը դասերը», - նշել Է Ճապոնիայի վարչապետը։
Իսիբան ընդգծել է՝ որքան էլ ժամանակ անցնի, ճապոնացիներն ապագա սերունդներին կփոխանցեն «սրտաճմլիկ հիշողություններ», ինչպես նաև երկրի հաստատուն խոստումը՝ հրաժարվել պատերազմից և «գործել հանուն հավերժական խաղաղության»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)