Թրամփը Պուտինի՝ Ալյասկա ժամանելու առթիվ կարմիր գորգ «կփռի» նրա համար. NBC
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է անձամբ դիմավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ալյասկա ժամանելուն պես, հաղորդում է NBC News-ը։
«Ակնկալվում է, որ Թրամփը կարմիր գորգ կփռի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ բազայում ուրբաթ օրը և պլանավորում է ողջունել Ռուսաստանի առաջնորդին նրա ժամանելուն պես։ Այս մասին հայտնել են վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնյաները շեշտել են, որ հանդիպման ճշգրիտ մանրամասները և փուլերը դեռևս ճշտվում են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ