Որ դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակի․ ԶԼՄ
Ռուսաստան
Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելը կարող է հիմք դառնալ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի թեկնածությունները Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սալվադորի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Հերնանդեսը։
Գործակալությանը տված հարցազրույցում փորձագետը նշել է Ալյասկայում գագաթնաժողովի անցկացման խորհրդանշականությունը՝ ընդգծելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պատմական կապերը։ Նրա կարծիքով, առաջնորդների միջև երկխոսությունը նպաստում է միջազգային լարվածության նվազեցմանը։
«Ես կասկած չունեմ, որ եթե մեզ հաջողվի խաղաղության համաձայնագրի հասնել, երկու առաջնորդներն էլ կարժանանան Նոբելյան խաղաղության մրցանակի», - ասել է Հերնանդեսը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան