Մոսկվան սպասում է Թրամփի՝ Ռուսաստան պատասխան այցին
Ռուսաստան
Ռուսաստանը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխան այցին Ալյասկայի գագաթնաժողովից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ուկրաինական հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Եթե Ռուսաստանի առաջնորդը մեկնի ԱՄՆ տարածք, մենք սպասում ենք նաև ԱՄՆ առաջնորդի կողմից Ռուսաստանի տարածք փոխադարձ այցին», - ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի կողմից ռուսական նոր շրջանների ճանաչման հնարավորության և ամերիկացի առաջնորդի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ հարցին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է