ՌԴ ԱԳՆ-ն Պուտինի և Թրամփի բանակցությունների ձախողման 3 սցենար է բացահայտել
Ռուսաստան
Ուկրաինան պատրաստում է երեք տեսակի սադրանք Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը խափանելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Դիվանագետի խոսքով՝ Կիևը ինտենսիվացնում է Սևծովյան նավատորմի նավերի վրա ծովային հարձակումները, Ռուսաստանի սահմանային շրջանների զանգվածային հրետակոծությունը և կարևորագույն ենթակառուցվածքների վրա կիբեռհարձակումները։
«Նպատակն է կամ խափանել բանակցությունները, կամ ստեղծել թունավոր ֆոն Մոսկվայի համար», - ընդգծել է Միրոշնիկը։
Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ տեղեկատվական պատերազմը հատուկ դեր կխաղա. յուրաքանչյուր գործողություն կուղեկցվի «ռուսական ագրեսիայի մասին կեղծ տեղեկություններով»՝ Դոնալդ Թրամփի կողմից կոշտ արձագանք առաջացնելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին