Գերմանիայում ընդգծել են Ոիկրաինայի և Գերմանիայի «ճակատագրական նմանությունները»
Վերլուծական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բացակայությունը Ալյասկայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին միանգամայն տրամաբանական է, ինչպես նաև 1945 թվականին նացիստական Գերմանիան՝ սեփական ճակատագրի որոշման բանակցություններին չմասնակցելը։ Նման համեմատություն է արել Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը, գրում է Lenta-ն:
«Այն ժամանակ Գերմանիայի ճակատագիրը որոշում էին ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այժմ Պուտինն ու Թրամփը կորոշեն՝ ինչ տեղի կունենա Ուկրաինայում», - նշել է քաղաքական գործիչը։
Նիմայերը նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի նկատմամբ եվրոպական քաղաքականության ձախողման վրա:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը