Սեյսմոլոգ․ Ալյասկայում հաճախակի գրանցվող ցնցումները կարող են վերաճել ուժգին երկրաշարժի
Աշխարհ
Ալյասկան համարվում է սեյսմիկորեն ակտիվ տարածք․ միայն վերջին շաբաթվա ընթացքում այստեղ գրանցվել է ավելի քան 10 ստորգետնյա ցնցում՝ 2–3,5 մագնիտուդով։ ՌԴ ԱԳՀԱ երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրասեյսմիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գորշկովը aif.ru-ին ասել է, որ ցնցումները հիմնականում կենտրոնանում են նահանգի հարավային հատվածում՝ Անքորիջ քաղաքի շրջանում։
Նրա հիշեցմամբ՝ 1964 թվականին այստեղ տեղի ունեցած Մեծ Ալյասկյան երկրաշարժը՝ 9,2 մագնիտուդով, համարվում է պատմության ամենահզորներից մեկը։ Բացի այդ, 2016–2025 թվականներին նահանգում չորս անգամ գրանցվել են 7,1–7,9 մագնիտուդով երկրաշարժեր, որոնք սեյսմոլոգները գնահատում են որպես բարձր ուժգնության։
Մի շարք Telegram-ալիքներում վերջին օրերին հայտնվել են դիտարկումներ, ըստ որոնց՝ առաջիկա շաբաթում Ալյասկայում կարող է տեղի ունենալ 6,5–6,9 մագնիտուդով երկրաշարժ։ Թեև դրանք պաշտոնական կանխատեսումներ չեն, հեղինակները նշում են, որ այդ գնահատականները հիմնված են ամպային սեյսմոտեկտոնիկ ցուցիչների վերլուծության վրա։ Այս ֆոնի վրա ուրբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կուրիլների ափերին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է երեք հզոր ցնցում՝ ավելի քան 5 մագնիտուդով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)