NBC․ Եվրոպան սպասում է Ալյասկայի գագաթնաժողովի իր համար խնդրահարույց ավարտին
Համաշխարհային Մամուլ
NBC-ն, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, որ Եվրամիությունը պատրաստվում է Պուտին–Թրամփ գագաթնաժողովի հնարավոր արդյունքին, որը կարող է լինել «շատ խնդրահարույց» իր համար։ Պաշտոնյայի խոսքով՝ Բրյուսելում հասկանում են, որ բանակցությունների որոշ սցենարներ կարող են լուրջ ազդեցություն ունենալ Եվրոպայի շահերի վրա։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին, ժամը 22:30-ին (մոսկովյան ժամանակով) Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Նախ կկայանա երկու նախագահների tête-à-tête հանդիպումը, ապա՝ բանակցություններ պատվիրակությունների մասնակցությամբ և աշխատանքային նախաճաշ։ Կենտրոնական թեման կլինի ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Մոսկվա–Վաշինգտոն համագործակցության և անվտանգության հարցերը։
Կողմերը չեն նախատեսում ստորագրել որևէ փաստաթուղթ։ Ըստ ծրագրի՝ հանդիպման արդյունքների մասին Պուտինն ու Թրամփը կհայտնեն համատեղ մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ