Ինչն է ձեռնտու Ռուսաստանին․ Newsweek
Վերլուծական
Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքում ՌԴ-ն դուրս կգա մեկուսացումից, ինչպես նաև կարող է նվազել Եվրոպայի դերը Ուկրաինական հակամարտությունում: Այս մասին գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
Փորձագետների կարծիքով՝ ռուս-ամերիկյան բարձր մակարդակով բանակցությունների անցկացման փաստը նշանակում է, որ Ռուսաստանը դուրս կգա միջազգային մեկուսացումից: Բացի այդ, Եվրոպան «թուլացած դեր» կխաղա հակամարտությունում, քանի որ չի մշակում սեփական խաղաղ նախաձեռնությունները, այլ կողմնորոշվում է ամերիկյան առաջնորդի մանևրներով:
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ դա վկայում է ԱՄՆ-ից Եվրոպայի կախվածության մասին։ Որպես հանդիպման հնարավոր արդյունքներ փորձագետները նշել են Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև նոր բանակցությունների անցկացումը: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է չեզոք դիրք գրավել ուկրաինական հակամարտության հարցում, ինչը ձեռնտու կլինի Ռուսաստանին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը