Պուտինը Մագադանում այցելել է օմեգա-3 արտադրող գործարան
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ալյասկայում կայանալիք ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովի ճանապարհին, աշխատանքային այցով կանգ է առել Մագադանում և այցելել երկրի առաջին գործարանը, որը սպիտակ ձկից արտադրում է rTG ձևաչափի օմեգա-3 ճարպաթթուներ։
«Օմեգա-Սի» գործարանը գործում է 2023 թվականից և մասնագիտացած է ձկնային յուղի վերամշակման, մաքրման և վերաեթերացված տրիգլիցերիդների (rTG) արտադրության մեջ։ Հումքը ստացվում է Օխոտի ծովի սպիտակ ձկներից՝ սարդինայից և սելդից։
Գործարանի արտադրական հատվածում գործում են երկու գիծ․ առաջինում մաքրվում է ձկնային յուղը, որը ստացվում է ձկնային ալյուրի արտադրության ընթացքում, իսկ երկրորդում պատրաստվում են օմեգա-3-ով հագեցած (ավելի քան 70%) փափուկ գելային կապսուլներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան