Ադրբեջանի հետ համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Ռուսաստանում․ ԶԼՄ
Ադրբեջան
Ռուսաստանում տեղի կունենա տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, գորւմ է EADaily-ն:
Պարբերականի տվյալներով՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Թե ով է մասնակցելու նիստին, չի հստակեցվում։
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Շահին Մուստաֆաևը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան