Աստրախանի նավահանգիստ Օլյան դարձել է ուկրաինական ԱԹՍ-հարձակման թիրախ
Ռուսաստան
Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերն հարձակվել են մարզի տրանսպորտա-լոգիստիկ հանգույցներից մեկի՝ Օլյա նավահանգստի վրա։ Նրա խոսքով՝ բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, և նավահանգստի ենթակառուցվածքները վնաս չեն կրել։
Նշվել է, որ խոցված անօդաչուի բեկորները ընկել են նավահանգստում կանգնած մի նավի վրա, իսկ դրանց մի մասը դեռ չի հայտնաբերվել։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ օգոստոսի 15-ի գիշերը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Կուրսկի, Ռոստովի, Սամարայի, Բելգորոդի, Օրյոլի, Բրյանսկի, Վորոնեժի, Սարատովի մարզերում, Կալմիկիայում և Ազովի ծովի շրջանում, ռուսական ՊВО ուժերը խոցել են ընդհանուր 53 ԱԹՍ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան