NBC․ Հռոմի Պապը աղոթել է խաղաղության համար՝ Պուտին–Թրամփ հանդիպումից առաջ
Համաշխարհային Մամուլ
NBC-ի հաղորդմամբ՝ Հռոմի Պապ Լև XIV-ը խաղաղության համար աղոթք է հնչեցրել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումից առաջ։ Աղոթքը նա արել է Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Կույս Մարիայի Վերափոխման տոնի կապակցությամբ։
«Ցավոք, նույնիսկ այսօր մենք մեզ անզոր ենք զգում՝ բռնության ավելի ու ավելի ահեղ տարածման առջև, և անտարբեր ենք դառնում մարդկային ցանկացած դրսևորման նկատմամբ», — նշել է Պապը։
Թեև նա ուղիղ կերպով չի հիշատակել գագաթնաժողովը, հրապարակումը ընդգծում է, որ Լև XIV-ը նախկինում բազմիցս կոչ է արել խաղաղ բանակցությունների և պատերազմի դադարեցման։ Վերջերս լրագրողների հետ զրույցում նա հույս էր հայտնել, որ Ալյասկայում կայանալիք Պուտին–Թրամփ հանդիպումը կարող է հանգեցնել Ուկրաինայի շուրջ խաղաղ համաձայնագրի կնքմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ