Հրապարակվել է Պուտին-Թրամփ գագաթնաժողովին Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների կազմը
Աշխարհ
Ալյասկայում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների կազմում են արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները և ֆինանսների նախարարները։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է պատվիրակությունների ամբողջական կազմը։
Ռուսաստանը բանակցություններին կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը , նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև հինգ բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և վերջերս Մոսկվա այցելած հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)