Ռուսաստանը Պուտինի և Թրամփի միջև արդյունավետ հանդիպում է ակնկալում․ Պեսկով
Աշխարհ
Ռուսական կողմը ակնկալում է, որ Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպումը արդյունավետ կավարտվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծում եմ արդյունավետ կլինի», - ասել է Պեսկովը Առաջին ալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է ավարտվի հանդիպումը ռուսական կողմի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանից հայտնել են, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին (Երևանի ժամանակով՝ 23։30-ին)։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11։00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)