ԱՄՆ գագաթնաժողովը կքննարկի ոչ միայն Ուկրաինան․ Դմիտրիևը մանրամասներ է հայտնել
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը իրենց առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն հարաբերությունների վերականգնման, տնտեսության և Ուկրաինայի հարցերը, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«Մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Կարևոր է, որ օրակարգում ներառվեն ոչ միայն տնտեսական հարցեր, Ուկրաինայի վերաբերող հարցեր, այլև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դմիտրիևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանից հայտնել են, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին (Երևանի ժամանակով՝ 23։30-ին)։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11։00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)