Թուրքիայում հայտնաբերվել է քրիստոնեական եկեղեցի
Թուրքիա
Հնեագետները հայտնաբերել են չորրորդ դարի բյուզանդական քրիստոնեական քաղաքի ավերակները, այդ թվում՝ քրիստոնեական եկեղեցի, հռոմեական ամֆիթատրոնի ավերակներ և գերեզմանատներ: Այս մասին հաղորդում է New York Times ամերիկյան պարբերականը:
Չորրորդ դարում Նիկողայոս կաթողիկոսը Միջերկրական ծովի ափին գտնվող Միրա քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայի տիրապետության ներքո, դարձրեց կրոնական կենտրոն: Բյուզանդական կայսրությունում 800 տարի լինելով ուխտագնացության կենտրոն՝ այն ավերվեց և թաղվեց փոշու տակ: Քաղաքից մնաց միայն սրբ. Նիկողայոսի եկեղեցին, Հռոմեական ամֆիթատրոնն ու քրիստոնեական գերեզմանները:
Սակայն այսօր 700 տարի ընդմիջումից հետո այն կրկին հայտնվել է: Առաջին անգամ հնեաբանները գտել են հին քաղաքը 2009 թվականին` օգտագործելով գրունտ թափանցող տեղորոշիչներ: 2011 թվականին նրանք հայտնաբերեցին եկեղեցին: Մերա հին քաղաքի ավերակները գտնվում են Դեմրե քաղաքում: Հնագետները գնել են մասնավոր սեփականությունները պեղումներ կատարելու համար:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)