Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը հասել է 40 միլիարդ եվրոյի․ Գերմանիայի ԱԳՆ
Աշխարհ
Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրված կամ առաջիկա տարիներին տրամադրելու պարտավորություն ստանձնած ռազմական աջակցության ծավալը օգոստոսի 15-ի դրությամբ հասել է մոտավորապես 40 միլիարդ եվրոյի, հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Գերմանիայի կառավարությունը մինչ օրս կամ առաջիկա մի քանի տարիների ընթացքում տրամադրել է մոտավորապես 40 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն (օգոստոսի 15-ի դրությամբ)», - ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում։
Կիևին «քաղաքացիական» կարիքների համար տրամադրվող օգնության ծավալը, ըստ նախարարության, հասել է 34 միլիարդ եվրոյի։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)