Գերմանիան առաջարկել է ուկրաինացիներին վերադարձնել հայրենիք
Աշխարհ
Գերմանական «Սահրա Վագենկնեխտի միություն» (SWU) կուսակցության առաջնորդ Սահրա Վագենկնեխտը կողմ է արտահայտվել Գերմանիա ժամանած ուկրաինացիների հայրենիք վերադարձին հակամարտության ավարտի դեպքում։ Նրա խոսքերը մեջբերվել են Focus ամսագրում։
«Երբ հակամարտությունն ավարտվի, ուկրաինացիները պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Այդ դեպքում քաղաքական գործիչները նույնպես պետք է պահանջեն դա՝ դադարեցնելով ուկրաինացիների ներգաղթային կարգավիճակը և նպաստներ ստանալու իրավունքը», - ասել է Վագենկնեխտը։
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ «երկրի հաջող վերականգնումը անհնար է», եթե աշխատունակ բնակչության մեծամասնությունը մնա արտերկրում։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)