Քելլոգը ցանկանում էր մասնակցել Ռուսաստանի հետ գագաթնաժողովին․ CNN
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ցանկանում էր մասնակցել Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին, սակայն նա չի ընդգրկվել պատվիրակության կազմում, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է այսօր Ալյասկայի Անքորիջ քաղաքում: ԱՄՆ պատվիրակության կազմում են 16 պաշտոնյաներ, այդ թվում՝ կաբինետի անդամներ, խորհրդականներ և հատուկ ներկայացուցիչներ, սակայն Քելոգը նրանց մեջ չկա:
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ռուսական կողմը նրան համարում է Կիևի նկատմամբ համակրելի, ինչը կարող է նրա ներկայությունը գագաթնաժողովին դարձնել «հակաարդյունավետ»։
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)