Պուտինը ժամանել է Ալյասկա (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ալյասկա, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Պուտինը դարձավ առաջին ռուս առաջնորդը, ով այցելեց Ալյասկա։
Առաջնորդների հանդիպման վայրը կլինի Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազան:
Բանակցությունները կսկսվեն նեղ կազմով: Այնուհետև առաջնորդներին կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ ընդլայնված կազմով բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, որից հետո Պուտինը և Թրամփը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն՝ գագաթնաժողովի արդյունքները կամփոփելու համար:
Թարգմանությունը՝ lurer.com-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)