Լավրովն ու Ուշակովը Պուտինին կուղեկցեն Թրամփի հետ հանդիպմանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպմանը ռուսական կողմից կմասնակցեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններին ուղեկցող ռուս պաշտոնյաները կլինեն նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», - հայտնել է CNN-ի Սպիտակ տան թղթակից Քեյթլան Քոլինզը՝ նշելով, որ Պեսկովն այս մասին ասել է հեռուստաալիքի թղթակից Ֆրեդերիկ Փլեյթգենին։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը