Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո 

Արարատի մարզում վերականգնվել է պետությանը պատճառված 455 հազար դոլարին համարժեք դրամի վնասը

Տնտեսություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, այցելում է Հայաստանի Հանրապետության դատախազության տարածքային ստորաբաժանումներ, ամփոփում է Դատախազության կատարած աշխատանքներն ու սահմանում հաջորդ տարվա առաջնահերթությունները:

2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով եղել է Դատախազության շուրջ 15 ստորաբաժանումներում, իսկ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստը:

Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսուհետ տարեկան երկու անգամ (հուլիսի վերջին՝ կիսամյակային և փետրվարին` տարեկան) կատարվելու է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում՝ հիմք ընդունելով հետևյալ 4 չափանիշները՝

  • Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը:
  • Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը:
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը:
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:

Գնահատման կարգն ու չափանիշները սահմանվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, որի հիման վրա՝ 2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում ամփոփվել են մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքները:

Նշված չորս չափանիշներով կատարված գնահատման հիման վրա՝ որոշվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում լավագույն ցուցանիշներն արձանագրած ստորաբաժանումները: Այսպես, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի դատախազությունը, 2-րդ տեղում Սյունիքի մարզի դատախազությունն է, 3-րդ տեղում Արմավիրի մարզի դատախազությունը, իսկ 4-5-րդ հորիզոնականները հավասար ցուցանիշներով զբաղեցրել են Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազությունները:

Մասնավորապես՝

 

  1. Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս

Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք:

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 45, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 14 քրեական վարույթներ:

  1. Սյունիքի մարզում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ:

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 11, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 6 քրեական վարույթներ:

  1. Արմավիր. 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 52, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 7 քրեական վարույթներ:

  1. Գեղարքունիքի մարզում, դատախազի միջնորդագրի հիման վրա, Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը, առաջին կիսամյակում վերականգնվել է 17,3 միլիոն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե:

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 320 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 123 միլիոն 224 հազար դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 18, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 4 քրեական վարույթներ:

  1. Տավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել 2 մանկապարտեզների մասնաշենքերը

Տավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 39 միլիոն 811 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությանն (ՋՕԸ) է վերադարձվել ընդհանուր 5 միլիոն 110 հազար դրամ արժեքով 191.1 մ երկարությամբ խողովակաշար։

Հաշվետու ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Նույն ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումներով, Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 198,45 քմ մակերեսով մասնաշենքը (շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ)։

Տավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 2 միլիոն 761 հազար դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 10, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 5 քրեական վարույթներ:

Նշենք, որ պետական և համայնքային  շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով թվերը չեն ներառում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)
Ամենադիտված