Ով է Ալյասկայում «հապճեպ կազմակերպված» հանդիպմա պատճառը․ NBC
Վերլուծական
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կողմից Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման սխալ ընկալումը կարող էր հիմք հանդիսանալ Ալյասկայում «հապճեպ կազմակերպված» հանդիպման համար: Նման հնարավորություն է թույլ տվել NBC-ն՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային և ԱՄՆ երկու նախկին պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ բարձր մակարդակի դիվանագիտության ոլորտում Ուիթքոֆի «անփորձությունը» հանգեցրել է նրան, որ օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նա լքել է երկիրը՝ որոշելով, որ Ռուսաստանն առաջարկել է զորքերի դուրսբերում Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, երբ իրականում Մոսկվան պահանջել է այնտեղից դուրս բերել Ուկրաինայի զորքերը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հայտնել է՝ նման տեղեկատվությունը կեղծ է, և Ուիթքոֆը և նախագահ Թրամփը աշխատում են Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ՝ իրավիճակի «ամբողջական և հստակ ըմբռնումով»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը