Հանգիստ, առանց վերջնագրերի և սպառնալիքների. Մեդվեդևը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայացած հանդիպման առաջին արդյունքների մասին։
«Հանդիպում Ալյասկայում, առաջին արդյունքներ. վերականգնվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը։ Հանգիստ, առանց վերջնագրերի և սպառնալիքների», - գրել է Մեդվեդևը։
Բացի այդ, Պուտինը անձամբ և մանրամասն ներկայացրել է Թրամփին Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները։
«ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը. հանդիպումը ապացուցել է, որ բանակցությունները հնարավոր են՝ առանց նախապայմանների, և ռազմական գործողությունների շարունակման հետ միաժամանակ»,-ասել է Մեդվեդևը։
Նա նաև գլխավորը համարել է այն, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի առաջնորդները անմիջականորեն պատասխանատվություն են կրում Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններում ապագա արդյունքների հասնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան