Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն այցելությունների համար փակ կլինի
Գիտություն և Մշակույթ
Օգոստոսի 14-ից Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն այցելությունների համար ժամանակավորապես փակ կլինի։ Պատկերասրահից հայտնում են, որ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեից տեղափոխվում են թանգարան, տեղափոխման և ամրակայման աշխատանքները որոշակի ժամանակ կպահանջեն։
«Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում տեխնիկական աշխատանքներն ավարտելու մասին հավելյալ կտեղեկացնենք»,-նշում է աղբյուրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան