Ճապոնիայում գնահատել են Պուտինի և Թրամփի բանակցությունների հետևանքները
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կազդի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների, այլև ամբողջ աշխարհի վրա: Նման գնահատական է տվել ճապոնացի վերլուծաբան Կազուհիրո Կումոն, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ Թրամփն ընդունել է այն փաստը, որ Մոսկվան լրջորեն դիտարկում է Ուկրաինայում հակամարտության ավարտի հեռանկարը, ինչի կապակցությամբ Վաշինգտոնը ձեռնպահ կմնա ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց:
Վերլուծաբանը ընդգծել է՝ Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում առանձին նշել է ուկրաինական ճգնաժամի «արմատական պատճառների վերացման» կարևորությունը: «Այս առումով ես կարծում եմ, որ երկու նախագահների անձնական հանդիպումը կարևոր էր ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար», - ասել է Կումոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)