ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան բացառում են Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակումները
Աշխարհ
ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները բացառում են Ուկրաինային զենքի մատակարարման որևէ սահմանափակում կամ երկրի` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումից հրաժարվելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրանց համատեղ հայտարարությանը։
Նրանք նշել են, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի իր տարածքների վերաբերյալ՝ որպես Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման մաս։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Կիևի դաշնակիցները պատրաստ են շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, խստացնել պատժամիջոցները և ընդլայնել տնտեսական միջոցառումները Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա ճնշում գործադրելու համար` մինչև երկարատև և արդար խաղաղության հասնելը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ