Զելենսկին կդառնա Թրամփի քավության նոխազը․ Times
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եթե Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվի ընդունել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում Մոսկվայի և Վաշինգտոնի վերջին բանակցությունների ընթացքում, կարող է նրան քավության նոխազ դարձնել: Նման կանխատեսում է արել The Times թերթը։
Պարբերականը նշել է՝ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի խաղաղ կարգավորման հետագա առաջընթացը կապել է Զելենսկու հետ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ունեն մեկ, բայց ոչ պակաս կարևոր քննարկման հարց:
Պարբերականը ենթադրում է՝ խոսքը կարող է լինել ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքի, այլև Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնը լքելու պահանջի և ԵՄ-ին միանալու երկրի անհնարինության մասին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)