ԵՄ-ն Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո ներկայացրել է Ուկրաինայի հարցի կարգավորման պահանջները
Աշխարհ
Եվրամիության առաջնորդները պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողով անցկացնելու համար։ Այս մասին ասվում է ութ առաջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կողմից Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։
Փաստաթղթում ասվում է, որ Թրամփի ծրագրի համաձայն՝ հաջորդ քայլը պետք է լինի Զելենսկու հետ բանակցությունները։
«Մենք նաև պատրաստ ենք համագործակցել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ Եվրոպայի աջակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար», - ընդգծել են ԵՄ առաջնորդները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)