CNN․ Թրամփն ու ԵՄ առաջնորդները քննարկել են Կիևին անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի օրինակով
Համաշխարհային Մամուլ
Եվրամիության ղեկավարները Ալյասկայի գագաթնաժողովից հետո կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի օրինակով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ խոսքը վերաբերում է այնպիսի մեխանիզմի, որը կարող է գործել Եվրոպայի և ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Ուկրաինայում խաղաղության պայմանագրի կնքման դեպքում։ Միևնույն ժամանակ պաշտոնյան շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անմիջապես չի ներգրավվելու Կիևին երաշխիքներ տրամադրելու գործընթացում։
Թրամփի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ կայացել է օգոստոսի 16-ին՝ Ալյասկայի գագաթնաժողովի ավարտից հետո։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ քննարկումները անցել են «շատ լավ» մթնոլորտում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ