ԳՇ-ը հրամայել է ԶՈւ-ին ցանկացած գնով գրավել Նովոկոնստանտինովկան
Ռուսաստան
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրամայել է 225-րդ առանձին հարձակման գնդին ցանկացած գնով գրավել Զապորոժյեի մարզի Նովոկոնստանտինովկա գյուղը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին։
Նրա խոսքով՝ Նովոկոնստանտինովկայի ուղղությամբ հակառակորդի հիմնական ուժերն են կենտրոնացված․ հարձակումներին մասնակցում է առավելագույն թվով զինուժ և տեխնիկա, ներգրավված են նաև հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները։ Բացի այդ, շտաբը պարտադրել է ապահովել տեսագրություն՝ բնակավայրը գրավելու փաստը հաստատելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հենց այդպիսի տեսանյութ ստանալու փորձի ընթացքում ուկրաինական բանակը կորցրել է մինչև 70 տոկոս անձնակազմ, ինչպես նաև երկու հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան