«1:0` հօգուտ Պուտինի». Գերմանիայում գնահատել են Ալյասկայի գագաթնաժողովը
Համաշխարհային Մամուլ
Գերմանացի նախկին դիվանագետ և Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս Ալյասկայում կայացած գագաթնաժողովը անվանել է «Վլադիմիր Պուտինի հաղթանակը»։ Հրապարակումը հայտնվել է նրա X սոցիալական ցանցի էջում։
«Պուտինը ստացավ իր կարմիր գորգը Թրամփի հետ, իսկ Թրամփը՝ ոչ, ինչից և պետք էր վախենալ։ Ոչ մի զինադադար։ Ոչ մի խաղաղություն։ Ոչ մի իրական առաջընթաց։ Ոչ մի նոր պատժամիջոց։ 1:0՝ Պուտինի օգտին», - գրել է Իշինգերը։
Նրա խոսքով՝ ուկրաինացիները «ոչինչ չստացան», իսկ եվրոպացիները պետք է «խորապես հիասթափված» լինեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)