Ալյասկայի գագաթնաժողովը նշանավորեց նոր աշխարհակարգի սկիզբը. ԶԼՄ
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը վկայում է նոր աշխարհակարգի ձևավորման սկիզբի մասին, որտեղ Եվրոպան միայն երկրորդական դեր է խաղում։ Այս մասին շվեյցարական «20 Minuten» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Քյոլնի համալսարանի միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Կլեմենս Ֆիշերը։
Մասնագետի խոսքով՝ բանակցություններից հետո Ուկրաինան և Եվրոպան «մնացին ձեռնունայն», մինչդեռ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները «կարողացան միավորներ վաստակել»։ Ֆիշերը կարծում է, որ գագաթնաժողովը դարձավ նոր աշխարհակարգի ձևավորման մեկնարկային կետը, որտեղ եվրոպացիների շահերը երկրորդական են։ Հանդիպումը հաջողություն էր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների համար և, միևնույն ժամանակ, պարտություն Եվրոպայի համար։
«Հանդիպումը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր, և ոչ այնպես, ինչպես եվրոպացիները հույս ունեին», - ընդգծել է Ֆիշերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)