ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատման ջանքերին
Աշխարհ
Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած նշանակալի նախաձեռնության: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում անհապաղ, լիակատար և անվերապահ հրադադարի՝ որպես Ուկրաինայում արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլ: Միավորված Ազգերի Կազմակերպությունը պատրաստ է աջակցել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր նշանակալի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։
Դյուժարիկի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղությունը պետք է հիմնված լինի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)